Արշակունյաց 42/3 հասցեի հարակից տարածքում կանխվել է ապօրինի հորատման աշխատանքները


Արշակունյաց 42/3 հասցեի հարակից տարածքում կանխվել է ապօրինի հորատման աշխատանքները
Օգոստոս 11 20:36 2026

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ստացված ահազանգի հիման վրա ուսումնասիրություն է իրականացվել Երևան քաղաքի Արշակունյաց 42/3 հասցեի հարակից տարածքում, որտեղ կատարվում էին խորքային հորի հորատման աշխատանքներ։ Այս մասին հայտնում են ԲԸՏՄ-ից։ 

«Տեղում արձանագրվել է, որ առանց ջրօգտագործման և հորատման թույլտվության կատարվող աշխատանքներն իրականացվում էին «Վանդ-Գազ» ՍՊԸ-ի կողմից՝ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի պատվերով։

Տեսչական մարմնի կողմից ձեռնարկված համապատասխան միջոցառումների արդյունքում կանխվել են առանց ջրօգտագործման և հորատման թույլտվության իրականացվող խորքային հորի հորատման աշխատանքները։

Հարուցված վարչական վարույթն ընթացքի մեջ է»,- նշված է հաղորդագրությունում։