Համարյա մեզ համոզել էիք, շուռ եկա տեսա կեսը բերդից են եկել այստեղ. Նարեկ Կարապետյան


Համարյա մեզ համոզել էիք, շուռ եկա տեսա կեսը բերդից են եկել այստեղ. Նարեկ Կարապետյան
Օգոստոս 11 17:26 2026

«Պարոն Գաբրիելյանի խոսքը հավասարակշռված էր և տեսանելի էր, որ լավ գաղափարների շուրջ պատրաս է աշախատել ընդդիմության հետ»,- իր ելույթում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։նա նկատեց, որ  խոսքը պաշտպանության ոլորտի մասին է և տեսնում է, որ դրական հնարավորություների կարող է բերել։

Նա ասաց, որ նույնը չի կարող ասել Արուսյակ Ջուլհակյանի մասին։«Տիկին Ջուլհակյանը լավ պատրաստված իրավաբանական բեք-ռաունդով քաղաքական առումով պաշտպանում էր այն գիծը, որը կա երկրում, բայց որն իրավական առումով մեզ տանելու է մի փակ սենյակ»,-ասաց նարեկ Կարապետյանը և բացատրեց, որ Հայաստանում եղած բոլոր իշխանություններին միավորել է մի բան, որ մտածել են, որ իրենք հավերժ են։ Մտածում են, որ այս օրենքնեչը որ գրում են՝ իրենք են դատելու, ոչ թե իրենց են դատելու դրանով»,-ասաց Կարապետյանը։

 Ընդդիմադիր խմբակցության ղեկավարը նշեց, որ նախորդ իշխանությունների ներկայացուցիչների հետ խոսելիս բոլորն ափսոսում են, որ չեն ստեղծել մրցակցային իրավական և դատական համակարգ։

«Իշխանությունը փոփոխելի է իսկ դուք կանգնելով մեր առջև շատ վստահ ասում եք՝ հլը հարց է քանի քաղբանտարկյալ կա;  Մարդ էլ կար ասում եր Սերժ Սարգսյանի, Երկորդ նախագահի ժամանակ ինչքան քաղբանտարկյալ կար; Քաղբանտարկյալներո՞վ ենք համամատում։ Լսեցի տասնյակ խոսքեր (ՔՊ-ի շաչքերից), որ ասում էիք վատ է; Վատ են արել, նույնը մի արեք; Որ լսում էի ձեզ՝ համարյա մեզ համոզել էիք, շուռ եկա տեսա կեսը բերդից են եկել այստեղ»,-նկատեց Կարապետյանը։

 Նա նշեց, որ համայքններից մեկու մարդուն դատում են կաշառքի համար, որ խոստացել է «Ուժեղ Հայաստանի» հաղթանակից հետո Ռուբեն Վարդանյանը վերադառնալու է, Ալավերդիում էլ մարդուն դատում են, որ հեռախոսով ասել է երկու հոգու գրանցեք աշխատանքի՝ որպես քարոզիչ և տվել են հարկ, բազմաթիվ քարոզիչներ էլ դատվում են աշխատավարձրի փոխանցման մասին հեռախոսով խոսելու համար։

Նարեկ կարապետյանը նշեց, որ Ռուբինյանն էլ հիշատակել է քեբաբի պատմությունը, իսկ իրականում աները և փեսան հեռախոսով խոսել են, աները հումոր է արել և նրան բռնել են։

 «Էդ մարդու աներն է, քեբաբ չէր տա ընտրության համար։ Դուք կարաք կտրեք-կպցնեք, բայց մեր ժողվորդին չեք կարող համոզել, որ իրականու դուք այսքան պետք է լինեիք այս դահլիճում, այստեղ պետք էր լինել ԲՀԿ-ն։

Նա ասաց, որ իշխանության ցիկլն ավարտվելու է և բոլորին դատելու են։