Դուք ծնվել եք Խորհրդային Ադրբեջանի Բաքու քաղաքում, ադրբեջանցի տեսե՞լ եք․ այսօր ԱԺ նիստում Պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Վիլեն Գաբրիելյանին հարց ուղղեց ՔՊ խմբակցության անդամ Գարիկ Սարգսյանը։
«Հարցը խորքային է, խնդրում եմ պատասխանեք՝ կարո՞ղ է պատահի, որ 5-6 տարեկանում հավաքագրված լինեք Խորհրդային Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից»,- հարցրեց Գարիկ Սարգսյանը։
«Ձեր հարցն ինչ-որ չափով սարկազմ է պարունակում, ինչը վատ բան չէ։ Դրա մեջ վատ բան չեմ տեսնում։ Չեմ կարծում, որ այդ տարիքում հետաքրքրություն եմ ներկայացրել, իսկ ադրբեջանցի երեխաների հետ շփվել, խաղացել եմ»,- պատասխանեց Վիլեն Գաբրիելյանը։
«Ինչ վերաբերում է հասուն տարիքում շփվելուն, շփվել եմ ադրբեջանցիների, թուրքերի հետ, մինչ պատգամավոր լինելն էլ Ռուսաստանի Դաշնությունում եմ շփվել, այլ երկրներում եմ շփվել։ Ինչ վերաբերում է հավաքագրված լինելուն, ապա միանշանակ և աներկբա՝ ո՛չ, չի՛ կարող նման բան լինել»,- հավելեց նա։










