Միայն 2026թ. Ադրբեջանն անվտանգության ու պաշտպանության ոլորտում ծախսում է մոտ 3.4 անգամ ավելի շատ գումար, քան Հայաստանը. Գառնիկ Դավթյան


Միայն 2026թ. Ադրբեջանն անվտանգության ու պաշտպանության ոլորտում ծախսում է մոտ 3.4 անգամ ավելի շատ գումար, քան Հայաստանը. Գառնիկ Դավթյան
Օգոստոս 10 20:51 2026

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ՔՊ-ական Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցի շուրջ քննարկումների ժամանակ ԱԺ դահլիճում նստած է 18 ՔՊ-ական պատգամավոր։ Արձանագրումն արեց ԱԺ ամբիոնին մոտեցած ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Գառնիկ Դավթյանը։

Նրա ելույթն Ադրբեջանի ռազմական պոտենցիալի մասին է, ասաց՝ անլուրջ է համարում այն խոսակցությունները, թե խաղաղություն է հաստատված ու ռազմական սպառնալիքի մասին խոսելու անհրաժեշտություն չկա։

«Այդ խոսույթը ես կտրականապես անընդունելի եմ համարում»,-ասաց նա։

Իր խոսքում նա անդրադարձավ, թե  ինչ ծավալներով է զինվում Ադրբեջանը, ինչ ուղղությամբ է զարգացնում բանակը, ի՞նչ է ձեռք բերում։ Ընդդիմադիր պատգամավորն ասաց, 2026-ին Ադրբեջանի ռազմական բյուջեն կազմում է 5 մլրդ դոլար, ինչը կազմում է ընդհանուր այդ երկրի պետական  բյուջեի 21 տոկոսը։

«Ավելին, այդ գումարից 4.5 մլրդ մանաթը նախատեսված է կապիտալ ծախսերի համար, այսինքն հատոււկ պաշտպանական ծրագրերի համար և արդեն նախատեսված պայմանագրերի ֆինանսավորման համար։ Հայաստանի պաշտպանական ծախսը կազմում է 567 մլրդ դրամ, որը դոլարային արտահայտությամբ մոտ կազմում է 1.48 մլրդ դոլար է։ Միայն  2026թ. բյուջետային հատկացումների մակարդակով Ադրբեջանում ծախսվում է  մոտ 3.4 անգամ ավելի շատ, քան Հայաստանում»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։