Ժամանակի ընթացքում Հայաստանի բոլոր գյուղերը Լեռնահովիտի տեսք կստանան՝ կարմիր, միանման կտուրներով, խաղահրապարակով, փոքրիկ շատրվանով ու կանաչապատ։ Այս մասին հայտնել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը Մհեր Բաղդասարյանի հաղորդմանը տված հարցազրույցում։
Քաղաքական գործիչը հարցազրույցի ընթացքում եղել է իր ծննդավայր Լեռնահովիտում, նշել, որ իրենց աջակցությամբ են փոխվել տանիքները, վերակառուցվել տները։
«Նունը տեսնում ենք Հայաստանի բոլոր համայնքների համար, գյուղական համայանքներին տալ այսպիսի տեսք։ Արագ չէ, ժամանակի ընթացքում աշխատանքի արդյունքում շատ գյուղերում կհասնենք դրան»,-ասել է Կարապետյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։










