Դուք Ալիևի դրած սերմերը ջրում եք՝ ձեր հայտարարություններով․ Մարուքյանը՝ ՔՊ-ական պատգամավորին


Դուք Ալիևի դրած սերմերը ջրում եք՝ ձեր հայտարարություններով․ Մարուքյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
Օգոստոս 5 21:32 2026

 «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր էջում անդրադարձել է ՔՊ պատգամավոր Արման Եղոյանին՝ հորդորելով չանել հայտարարություններ, որոնք  Հայաստանի Հանրապետությանը վնաս են հասցնում։

«Ալիևն է անդադար նման բաներ ասում, դուք Ալիևի դրած սերմերը ջրում եք՝ ձեր հայտարարություններով։Բնականաբար, բացի այն, որ հարձակվել են վրես ֆեյքային, ադրբեջանաթուրքական պրոպագանդիստներով,  Եղոյանը  իր լայվում  ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքներ է տալիս իմ ասին։ Եթե ես նույն ոճով իրեն պատասխանեմ՝ արագ կալանավորեն, բան են ման գալի, որ բռնեն, բերանս փակեն։ Բայց հիմա  պնդում եմ, որ իշխանական պատգամավորը պետք է իր խոսքին հետևի, նման ապուշ համեմատություններ չանի, իբր թե ընդդիմադիրին ջախջախեց։ Էստեղ իմ ասածը դա է, որ դուք, սխալ համեմատություններով, պատմական սխալ թեզեր բերելով՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդին դեմոտիվացնում եք, իր հողից վանում եք, հասկանո՞ւմ եք, ի՞նչ եք դուք անում։ Չի կարելի նման հայտարարություններով հանդես գալ։  Արման Եղոյան, անունս տալուց առաջ էլ լվացվի»,- նշել է Մարուքյանը։