Խոշոր հրդեհ՝ Գավառում


Խոշոր հրդեհ՝ Գավառում
Օգոստոս 5 21:27 2026

Այսօր,  ժամը 17:20-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Գավառ խոշորացված համայնքի Արծվաքար թաղամասում գործող «Ավդո Մեկ» ՍՊԸ-ի փայտի արտադրամասում հրդեհ է բռնկվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ հրշեջների ժամանումը կրակի դեմ պայքարել են մեծ թվով քաղաքացիներ, ապա հրշեջները մարել են հրդեհը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան, սակայն արտադրամասը գրեթե ամբողջությամբ վերածվել է մոխրի։

Դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվում,  հրդեհի պատճառները պարզվում են։