Տարոն Չախոյանին «հորթ» անվանելու համար ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը նախազգուշացում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին, թեև մինչ այդ Տարոն Չախոյանը Նարեկ Կարապետյանին «գյոռմամիշ» էր անվանել։ Լրագրողների հետ զրույցում Ռուբեն Ռուբինյանը տեղի ունեցածին հետևյալ գնահատականը տվեց․
«Բնականաբար, սկզբից սկսած ոչ մի հայտարարություն չեմ ողջունում, բայց վերջինը ամենասուրն է, և ես նախազգուշացնում եմ հայտարարել պարոն Կարապետյանի։ Կարծում եմ, որ եթե էսվարքը կրկնվի՝ հաջորդ անգամ կարող է ՔՊ-ն նույն զսպվածությունը չի ցուցաբերի»։
Նարեկ Կարապետյանն էլ, արձագանքելով տեղի ունեցածին, լրագրողների հետ զրույցում հետևյալը պարզաբանեց․ «Ես մեր հայրենակիցներին բազմիցս ասել եմ, որ ուզում ենք այդպես անենք, որ բարեկրթությունը պահենք, Ազգային ժողովը չդառնա սովորական իրար վիրավորանքի տեղ։ Դուք գիտեք, որ մեր խմբակցությունում կան անհատներ, ովքեր ունեն բավական լայն խոսքային գործիքակազմ, բայց մենք ամեն դեպքում փորձում ենք պահել՝ հարգելով մեր հասարակությանը։ Սակայն 10 րոպե անընդմեջ, վիրավորական արտահայտություններով, Ազգային ժողովում, անընդմեջ վիրավորելով որևէ ռեակցիա չստանալը ունի իր հետևանքը։ Այդ պատճառով նախագահողին ներկայացրեցինք իրավիճակը։ Նա էլ թող որոշի՝ ինչպիսի՞ Ազգային ժողովի ձևաչափ է իրեն հետաքրքիր»։










