Վստահ եմ, որ ՀՀ-ն և ՌԴ-ն չեն սպառել դիվանագիտական ճանապարհով խնդիրները լուծելու տարածքը՝ հնարավորությունները, գործիքները, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Սոնա Ղազարյանը։
«Սա միայն ՀՀ-ՌԴ հարաբերությունների մասին չէ, սա, առհասարակ, նրա մասին է, որ ԵԱՏՄ-ն կա՞, թե՞ չէ, և գործարկո՞ւմ է իր բոլոր մեխանիզմները, թե՞ չէ։ Այս պարագայում մենք վստահ ենք, որ դիվանագիտական ճանապարհով, երկխոսությամբ հնարավոր է լուծել խնդիրը, բայց զուգահեռաբար ուզում եմ հիշեցնել, որ ՀՀ-ի համար դիվերսիֆիկացիան եղել է և կա կարևոր օրակարգ, ՀՀ կառավարությունը շարունակում է այս մասով նույնպես զարգացնել գործիքակազմը»,-ասաց Ղազարյանը։










