Հորդորում ենք զերծ մնալ նմանօրինակ տեղեկությունների հանրայնացումից. ՀՀ ՊՆ


Հորդորում ենք զերծ մնալ նմանօրինակ տեղեկությունների հանրայնացումից. ՀՀ ՊՆ
Օգոստոս 5 09:58 2026

Պաշտպանության նախարարությունը կառուցողական է տրամադրված փաստարկված և առողջ քննադատությունների նկատմամբ: Շնորհակալ ենք խնդիրների մատնանշման համար և հայտնում ենք մեր պատրաստակամությունը՝ դրանց արագ ու հետևողական արձագանքելու:  Գրում է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը՝ «Գլխավոր շտաբի պետի հետ՝ «Հետք»-ի գործընկերների հրապարակման հետքերով. վերտառությամբ գրառման մեջ։

«Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ բանակային դիրքերում առկա զենքերի քանակի, դրանց տեսակների, զինամթերքի (այդ թվում՝ անձեռնմխելի պաշարի) վերաբերյալ տեղեկությունները դասվում են գաղտնի տեղեկությունների շարքին, և դրանց վերաբերյալ տեղեկությունների հրապարակումը կարող է առաջացնել պատասխանատվություն:

Հորդորում ենք զերծ մնալ նմանօրինակ տեղեկությունների հանրայնացումից՝ առանց պաշտպանության նախարարության հետ համապատասխան քննարկումների»,-ասում է Թորոսյանը տեսանյութին ուղեկցող գրառման մեջ։