Սաուդյան Արաբիայի արքյազներից մեկը, որը Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանի հեռավոր ազգականն էր, անցյալ տարվա նոյեմբերին Լոնդոնի էլիտար հյուրանոցում մահացած էր հայտնաբերվել։ Այդ մասին հաղորդում է Telegraph-ը՝ պնդելով, որ մահվան պատճառը թմրանյութերն ու ալկոհոլն էին։
«Սաուդյան արքայազնը մահացած է հայտնաբերվել Քենսինգթոնի հյուրանոցում՝ թմրանյութերի և ալկոհոլի կոկտեյլ օգտագործելուց հետո», - հաղորդում է թերթը։
29-ամյա արքայազնի մարմինը մաքրուհին գտել է Քենսինգթոնի Marriott հյուրանոցի թանկարժեք սենյակի լոգարանում անցյալ տարվա նոյեմբերին։ Ենթադրաբար, մահացածի արյան մեջ հայտնաբերվել են զգալի քանակությամբ ալկոհոլ և թմրանյութեր։
Ինչպես պարզվել է դատավարության ընթացքում, մահացածը տառապում էր ալկոհոլից և ալպրազոլամից կախվածությունից։ Մահվանից երեք ամիս առաջ նա կախվածության դեմ բուժվել էր Լոնդոնի էլիտար կլինիկայում։ «Դիահերձումը ցույց է տվել, որ արքայազնը քրոնիկ առողջական խնդիրներ չի ունեցել, և որ նրա մահը եղել է սրտի կանգի արդյունք՝ թմրանյութերի և ալկոհոլի փոխազդեցության պատճառով»,-հաղորդում է թերթը։
Նաև պնդվում է, որ մահացածի անունը Աբդուլլահ բին Ֆահադ բին Աբդուլլահ բին Աբդուլազիզ բին Ջալավի Ալ Սաուդ էր: Թերթի տվյալներով՝ նա թագավոր Սալման բին Աբդուլազիզ Ալ Սաուդ թագավորի՝ նախա-նախապապի ժառանգն էր:










