Մեկամսյա դադարից հետո 18 արդարների գործով դատական նիստերը վերսկսվում են: Երևանի Ընդհանուր Իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում հուլիսի 23-ին, ժամը 15:00-ին նշանակված նիստում կքննարկվեն խափանման միջոցների հետ կապված հարցեր, ինչպես նաև կշարունակվի ապացույցների հետազոտությունը:










