Իրանական դատարանը որոշում էր ընդունել, որ Գագիկ Ծառուկյանի հանդեպ է կատարվել թե՛ մեքենայություն, թե՛ հանցագործություն. Աբովյան


Իրանական դատարանը որոշում էր ընդունել, որ Գագիկ Ծառուկյանի հանդեպ է կատարվել թե՛ մեքենայություն, թե՛ հանցագործություն. Աբովյան
Հուլիս 22 11:59 2026

«Դատարկ, փուչ, շինծու, անիմաստ և քաղաքական դրդապատճառներով պայմանավորված իրավական ֆարս է»,- Քննչական կոմիտեի ստորաբաժանման դիմաց ասաց ԲՀԿ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը։

 

Նրա խոսքով՝ իրավիճակը պարզից էլ պարզ է և այն, ինչը իրենք տեսնում են «դասական առումով քաղաքական հետապնդում է»։

 

«Քրեական գործի հետ կապված մամուլում զետեղված տեղեկատվությանը հպանցիկ ծանոթությունից հետո շատ պարզ մի իրողություն է ի հայտ գալիս, այդ իրողության տրամաբանության ներքո, պարոն ծառուկյանը ոչ թե պետք է մեղադրյալի կարգավիճակով ճանաչվի, այլ ճանաչվի տուժող, որովհետև այն, ինչը տեղի էր ունեցել՝ նոր պատմություն չէ»,- ասաց Աբովյանը։

 

Նա տեղեկացրեց, որ Իրանում այս գործի շրջանակներում իրավական գործընթացներ էին տեղի ունեցել և իրանական դատարանը որոշում էր ընդունել, որ Գագիկ Ծառուկյանի հանդեպ է կատարվել, թե՛ մեքենայություն, թե՛ հանցագործություն։

 

Աբովյանը կրկնեց, որ գործում ոչ մի իրավական հիմքեր չկան։

 

 «Արդարությունը հապաղում է, բայց միշտ էլ վերջում գալիս է»,- ասաց Աբովյանը։