ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթի
նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասի
վառելիքաքսուքային նյութերի պահեստապետի
պաշտոնը զբաղեցրած անձը, իր իշխանական և ծառայողական
լիազորություններն օգտագործելով, կատարել է դիզվառելիքի հափշտակություն:
Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ պաշտոնատար
անձը 2026 թվականին զորամասի բանվոր-
վարորդի հետ պայմանավորվել է զորամասի տարածքից դուրս հանել դիզվառելիքը՝
այն անձամբ տնօրինելու նպատակով։
Զորամասի աշխատակիցը, ընդունելով պաշտոնյայի առաջարկը, միջոցներ տրամադրելու և
խոչընդոտներ վերացնելու եղանակով դիզվառելիքը հանել է
զորամասի տարածքից և օժանդակել այն հափշտակելու գործընթացում:
Նշված դիզելային վառելիքը տրանսպորտային միջոցից հայտնաբերվել է
ՀՀ ՊՆ ՌՈ Իջևանի բաժնի աշխատակիցների կողմից։
ՀՀ ՊՆ N զորամասի վերը նշված պաշտոնյային մեղադրանք է ներկայացվել
ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, իսկ նրան օժանդական անձին՝
ՀՀ քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Ներկայացված մեղադրանքներում վերջիններս
իրենց մեղավոր են ճանաչել և տվել խոստովանական ցուցմունքներ։
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է,
և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին՝
այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:










