«FLYONE ARMENIA» ավիաընկերությունը չվերթեր կգործարկի Երևան-Դուշանբե-Երևան երթուղով


«FLYONE ARMENIA» ավիաընկերությունը չվերթեր կգործարկի Երևան-Դուշանբե-Երևան երթուղով
Հուլիս 22 11:35 2026

«FLYONE ARMENIA» ավիաընկերությունը օգոստոսի 22-ից չվերթեր կիրականացնի դեպի Դուշանբե, Տաջիկստան, հայտնում են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից։

«Երևան-Դուշանբե-Երևան երթուղով թռիչքները կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի և շաբաթ օրերին»,-նշված է հաղորդագրության մեջ։