ՌԴ երկու քաղաքներում ևս երկու Wildberries կենտրոններ են այրվում


ՌԴ երկու քաղաքներում ևս երկու Wildberries կենտրոններ են այրվում
Հուլիս 22 11:01 2026

ՌԴ երկու քաղաքներում ևս երկու Wildberries կենտրոններ են այրվում։ Հայտնում են նաև տուժածմերի մասին տեղեկություններ: Ստավրոպոլի երկրամասի Կրասնոդարի և Նևինոմիսսկի լոգիստիկ կենտրոններ են հարձակման ենթարկվել: Երկու տարածաշրջանների իշխանությունները, ինչպես նաև շուկայի հիմնադիր Տատյանա Կիմը հաստատել են լուրը:

Կրասնոդարում պահեստային համալիրի վրա հարձակման հետևանքով վիրավորվել է երեք մարդ, ըստ տարածաշրջանային արտակարգ իրավիճակների արձագանքման շտաբի: Ըստ Ստավրոպոլի երկրամասի նահանգապետ Վլադիմիր Վլադիմիրովի՝ եվս երկու մարդ վիրավորվել է Նևինոմիսսկում:

Հուլիսի 18-ին Ուկրաինան հարձակվել էր Տամբովի մարզի Կոտովսկում և Մոսկվայի մարզի Էլեկտրոստալում գտնվող Wildberries-ի երկու պահեստների վրա: Ըստ վերջին տեղեկությունների՝ զոհվել է ութ մարդ, վիրավորվել է մոտ 50-ը: Ուկրաինայի նախագահը ռուսական շուկայի օբյեկտների վրա հարվածները անվանել է Ռուսաստանի կողմից երկրի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումների պատասխան: