Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Ուելնես»-ի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին


Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Ուելնես»-ի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին
Հուլիս 16 14:18 2026

Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Ուելնես»-ի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին, տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Շենքը կառուցված է եղել համայնքային տարածքի վրա, կառուցված է խախտումներով, կողմերից մեկը՝ Երևանի քաղաքապետարանը խզել է պայմանագիրն ու շենքը ամբողջությամբ անցել է քաղաքապետարանին»,- ասել է նա։

Ավինյանը նշել է, որ առաջիկայում այս մասին հայտարարությամբ հանդես կգան։

«Այնտեղ մարզվողների իրավունքները պետք է պաշտպանվեն, կարծում եմ՝ շարունակելու է դեռևս գործել որպես մարզման կենտրոն՝ որոշակի սոցիալական կոմպոնենտներ հաշվի առնելով»,- ասել է Ավինյանը։