Իրանի վրա ԱՄՆ-ի նոր հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 35-ի


Իրանի վրա ԱՄՆ-ի նոր հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 35-ի
Հուլիս 15 23:19 2026

Իրանի առողջապահության նախարարության խոսնակ Հոսեյն Քերմանպուրի խոսքով՝ Իրանում ԱՄՆ-ի նոր հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 35-ի, վիրավորվել է առնվազն 300 մարդ։

Հուլիսի 15-ին Իրանի իշխանությունները հայտնել են 30 մահվան և 260 վիրավորի մասին։

«Այսօր ժամը 12:00-ի դրությամբ (Մոսկվայի ժամանակով՝ 11:30-ին - խմբ.) հարձակումների հետևանքով տուժածների թիվը գերազանցել է 300-ը։ Դժբախտաբար, մեր 35 հայրենակիցներ մահացել են։ Մահացածների թվում կան երկու կին և մեկ 18 տարեկանից փոքր դեռահաս», -«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, X սոցիալական ցանցում գրել է նա։

ԱՄՆ զինված ուժերը հուլիսի 8-ից ի վեր մի քանի հարձակումներ են իրականացրել Իրանի վրա։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը պնդել է, որ սա Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների պատասխանն էր։ Իրանի զինված ուժերը պատասխանել են Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում գտնվող ամերիկյան բազաների վրա հարվածներով։