Այսօր երեկոյան ուժեղ հարված կհասցնենք Իրանին. Թրամփ


Այսօր երեկոյան ուժեղ հարված կհասցնենք Իրանին. Թրամփ
Հուլիս 8 18:33 2026

Ամերիկյան ուժերը մտադիր են առաջիկա ժամերին նոր հարվածներ հասցնել Իրանին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ։

«Մենք երեկ գիշեր շատ ուժեղ հարված հասցրինք նրանց։ Մենք կարող ենք կրկին հարվածել այսօր երեկոյան», - ասել է ամերիկացի առաջնորդը։

«Ես կզգուշացնեմ նրանց. մենք այսօր երեկոյան ուժեղ հարված կհասցնենք նրանց։ Եվ կտեսնենք, թե ինչ կլինի», - հավելել է նա։