Թբիլիսիի օդանավակայանը հեղեղի պատճառով հոսանքազրկվել է, ուղևորները տարհանվել են


Թբիլիսիի օդանավակայանը հեղեղի պատճառով հոսանքազրկվել է, ուղևորները տարհանվել են
Հուլիս 8 16:09 2026

Թբիլիսիում շարունակվող հորդառատ անձրևները հեղեղների պատճառ են դարձել քաղաքի տարբեր հատվածներում։ Տուժել է նաև Թբիլիսիի միջազգային օդանավակայանը։ Հորդառատ անձրևների պատճառով տերմինալի շենքի տանիքից սկսել է ջուրը լցվել շինության մեջ։  Օդանավակայանի մի մասը հոսանքազրկվել է։ 

Օդանավակայանից հայտնել են, որ էլեկտրաէներգիան անջատվել է, և ուղևորներն, անվտանգության նկատառումներից ելնելով, տարհանվել են շենքից։

Աշխատանքներ են տարվում հեղեղի հետևանքները վերացնելու ուղղությամբ։