« 100-ավոր մեր քաղաքացիների, շտաբների աշխատակիցներին ձերբակալելով, դարձրեց այլևս համատարած անվստահության մթնոլորտ։ Ինչ էլ որոշի Սահմանադրական դատարանը՝ հայ ժողովրդի պատմության մեջ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները մնալու են ոչ լեգիտիմ, մնալու են կեղծված, մնալու են հանցագործների ձեռքով մեծ հանցագործություն»,- այս մասին Սահմնադրական դատարանի դիմաց հայտարարեց ՀՅԴ ՀԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր
Գեղամ Մանուկյանը։
Նա համոզմունք հայտնեց, որ մի օր բոլորը հանցանքների համար պատասխան են տալու։
«Բոլոր այն հայրենակիցները, ովքեր այստեղ չեն, մտածում են, որ իրենց տանը իրենց համար ապահով է, մոռացե՛ք, Նիկոլը գալու է բոլորիդ տները, ինչպես եկել է այս տարիների ընթացքում։ Ձեզնից շատերը լսում են այս ազգականին, այն ազգականին, որ ուրախության կամ տխրության պատճառով մի քանի օրով եկել են Հայաստան, բայց ստիպելով տանում ենք 25 օրյա վարժական հավաքների։ Արատավորում են մեր բանակը, արատավորում են մեր առաջնագիծը ու անվտանգությունը։ Միայն թե իրենց կարողանան պահել»,- նշեց քաղաքական գործիչը։
Մանուկյանը նաև շնորհակալություն հայտնեց այն հայրենակիցներին, ովքեր անցնող ամիսներին, իմանալով, որ ամեն մեկի տուն ոստիկանը գալու է, մինչև վերջ կանգնեցին, ամեն ինչ արեցին՝ իշխանությանը հեռանալու համար։
« Ձեր պայքարն ունենալու է վերջնական հաղթանակ»,- եզրափակեց նա։










