Յունիբանկն ու «Վանք» հիմնադրամն աջակցել են անվասայլակով բասկետբոլի ցուցադրական խաղի անցկացմանը


Յունիբանկն ու «Վանք» հիմնադրամն աջակցել են անվասայլակով բասկետբոլի ցուցադրական խաղի անցկացմանը
Հունիս 26 19:54 2026

Հայաստան էին ժամանել պարալիմպիկ խաղերի ամերիկյան թիմի ոսկե մեդալակիրներ, ԱՄՆ սպորտի բանագնացներ Ռոզ Հոլերմանը և Սթիվ Սերիոն՝ անցկացնելու անվասայլակով բասկետբոլի վարպետության դաս և ցուցադրական խաղ։ Յունիբանկն ու «Վանք» հիմնադրամը համատեղ հանդես են եկել որպես Երևանում կայացած ամփոփիչ միջոցառման հովանավորներ՝ աջակցելով նախաձեռնությանը, որը միավորել էր սպորտը և կամքի ուժի կարևոր ուղերձը։ Յունիբանկը կարևորում է սպորտի և ակտիվ կենսակերպի խթանմանն ուղղված ծրագրերը, որոնք նպաստում են նոր հնարավորությունների ստեղծմանը և ընդգծում նպատակասլացության կարևորությունը։ Բանկը կշարունակի իր համագործակցությունը «Վանք» հիմնադրամի հետ՝ սոցիալական նշանակություն ունեցող նախաձեռնություններին աջակցելու նպատակով: