Փաշինյանը ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցության շուրջ խոսակցությունը տեղափոխում է դեմագոգիայի դաշտ․ Զախարովա


Փաշինյանը ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցության շուրջ խոսակցությունը տեղափոխում է դեմագոգիայի դաշտ․ Զախարովա
Հունիս 26 16:41 2026

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) երկրի անդամակցության թեմայով խոսակցությունը տեղափոխում է դեմագոգիայի դաշտ, ինչպես նա դա արդեն արել էր Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) Երևանի մասնակցության սառեցման հետ կապված։ Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ծանոթացել ենք հունիսի 25-ին Հայաստանի կառավարության նիստում, ինչպես նաև դրանից հետո լրագրողների հետ շփման ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարություններին։ Ակնհայտ է, որ Հայաստանի վարչապետը խոսակցությունը տեղափոխում է դեմագոգիայի դաշտ, ինչպես նա դա արդեն արել էր ՀԱՊԿ-ին Երևանի մասնակցության այսպես կոչված սառեցման հետ կապված»,- ասել է դիվանագետը։