FLYONE ARMENIA-ն՝ հայկական առաջին ազգային ավիաընկերությունը, հայտարարում է Երևան–Տաշքենդ–Երևան ուղղությամբ կանոնավոր ուղիղ չվերթերի մեկնարկի մասին՝ ընդլայնելով իր միջազգային երթուղային ցանցը և ամրապնդելով Հայաստանի և Ուզբեկստանի միջև օդային կապը։
2026 թվականի հուլիսի 26-ին կմեկնարկեն FLYONE ARMENIA-ի առաջին կանոնավոր ուղիղ չվերթերը դեպի Տաշքենդ՝ ուղևորներին առաջարկելով հարմարավետ և արագ ճանապարհորդության նոր հնարավորություն դեպի Ուզբեկստանի մայրաքաղաք։
Նոր ուղղությունը լրացուցիչ հնարավորություններ է ստեղծում ինչպես զբոսաշրջային, այնպես էլ գործարար նպատակներով ճանապարհորդող ուղևորների համար՝ ապահովելով հարմարավետ ուղիղ օդային կապ Հայաստանի մայրաքաղաքի և Կենտրոնական Ասիայի կարևորագույն տնտեսական ու մշակութային կենտրոններից մեկի միջև։
Երևան–Տաշքենդ–Երևան ուղղությամբ կանոնավոր չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ չորեքշաբթի և կիրակի օրերին։
Տոմսերը հասանելի են flyone.am կայքում և FLYONE բջջային հավելվածում։
FlyOne Armenia-ի մասին․
FLYONE ARMENIA-ն (www.flyone.am) Հայաստանի Հանրապետության առաջատար ավիափոխադրողն է, որը հիմնադրվել է 2021 թվականին։ Ներկայում ավիաընկերությունն իրականացնում է թռիչքներ 31 ուղղություններով՝ դեպի Եվրոպայի, ԱՊՀ և Մերձավոր Արևելքի երկրներ՝ շարունակաբար ընդլայնելով իր երթուղային ցանցը։
Գործունեության մեկնարկից ի վեր FLYONE ARMENIA-ն փոխադրել է ավելի քան 3,5 միլիոն ուղևոր։ Ավիաընկերությունը շահագործում է Airbus A320/321 ընտանիքի ժամանակակից օդանավեր, որոնք լիովին համապատասխանում են Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) և Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալության (EASA) անվտանգության չափանիշներին։










