ՀՀ ՆԳՆ-ն տեղեկատվություն է փոխանցել Վարդաշեն 6-րդ փողոցի շենքերից մեկում բռնկված հրդեհի վերաբերյալ։
Ըստ հաղորդագրության՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 20։16-ին, մարվել՝ 20։26-ին.
«Այրվել է բնակարանի 2 սենյակ՝ գույքով։ 1 անձ դիմել է բուժօգնության, տարհանվել է 12 քաղաքացի»։










