Ծաղիկ կա հատը 10 դրամով եմ վաճառում՝ 30 հատը 300 դրամ․ նվեր ենք տալիս, ձրի ենք տալիս. Ծաղկավաճառի ահազանգը


Ծաղիկ կա հատը 10 դրամով եմ վաճառում՝ 30 հատը 300 դրամ․ նվեր ենք տալիս, ձրի ենք տալիս. Ծաղկավաճառի ահազանգը
Հունիս 24 23:02 2026

«Վիճակը շատ վատ է, սուպերմարկետներում վաճառվող ծաղիկները Ռուսաստանից հետ եկած ապրանքն է, թարմ չեն։ Մեր վաճառածը թարմ է, բայց եթե ճանապարհը չբացվեց, վատ է լինելու գյուղացու համար»,- Panorama.am-ի հետ զրույցում նշում է ջերմոցատեր, ծաղկավաճառ Հայկը։

Հայաստանում ծաղկի շուկան հայտնվել է ծանր ճգնաժամում. ինչպես ասում են՝ ծաղիկն այսօր «շան ոտի հետ է գնում»։ Ջերմոցատերերը դժգոհում են, որ պահանջարկը կտրուկ նվազել է, իսկ արտահանման խնդիրներն իրենց ազդեցությունն են թողել շուկայի վրա։ Որոշ դեպքերում ծաղիկներն այնքան էժան են վաճառում, որ չսպառվելու դեպքում նախընտրում են նվիրել, միայն թե տուն չտանեն։

«Կամ պիտի թողնենք երկրից գնանք, կամ չգիտեմ՝ ինչ պիտի անենք։ Հին ապրանքը էժանով ծախում են խանութում, մինչդեռ դրա լավ որակի արժեքը 3000 դրամ է շուկայում։ Սա իբր սուբսիդավորում է... մեր ապրանքը դրսում մրցունակ չէ, մեր միջատները շատ են։ Մեր շուկան Ռուսաստանն է, և այս պահին օրական մենք մինուսով ենք աշխատում»,- հավելում է ծաղկավաճառը։

Հիշեցնենք, որ իրավիճակն էլ ավելի սրվեց այն բանից հետո, երբ նախընտրական շրջանում հչած հակառուսական հայտարարություններից հետո Ռուսաստանը մայիսի 22-ից արգելեց ծաղիկների ներմուծումը Հայաստանից։ Քանի որ հայկական արտադրանքի հիմնական սպառման շուկան հենց ՌԴ-ն է, արտահանման արգելքը հանգեցրեց ներքին շուկայի գերհագեցմանը։

Մանրամասն՝ ռեպորտաժում։