«Մենք սովորել ենք հավատքը օգտագործել ոչ թե մեր կյանքը փոխելու համար, այլ մեր խնդիրները լուծելու և ցավը թմրեցնելու համար»,-ֆեյսբուքյան եթերում ասաց Տեր Եսայի քահանա Արթենյանը՝ շարունակելով.
«Ժամանակակից աշխարհը այսօր մեզ խոստանում է այն, ինչ Աստված երբեք չի խոստացել: Կյանք առանց արժեքների ու ապրումների և կյանք առանց գիտակցված ցավի: Բայց Քրիստոս չի ասում՝ Ես եկա աշխարհ, որ ձեր կյանքում ցավեր չլինեն: Հիսուս ասում է՝ Ես եմ կյանքի հացը։ Նշանակում է, որ Տերը եկավ աշխարհ մեր ցավերի մեջ մեզ կյանք տալու։










