Վնшuվածքը գլխի շրջանում է. Ի՞նչ վիճակում է բեռնատարի ու գնացքի բախումից տուժած քաղաքացին


Վնшuվածքը գլխի շրջանում է. Ի՞նչ վիճակում է բեռնատարի ու գնացքի բախումից տուժած քաղաքացին
Հունիս 23 19:34 2026

«Այսօր գնացքի մասնակցությամբ բախումից տուժած քաղաքացին հոսպիտալացվել է մարզային բժշկական կենտրոնում։ Նրա առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, կյանքին սպառնացող վտանգ չունենք, վնասվածքը գլխի շրջանում է եղել»,- այս մասին Panorama.am-ի հետ զրույցում նշեց Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը։

Հիշեցնենք, որ այսօր ժամը 11։52-ին, Արմավիրի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դալարիկ բնակավայրի մոտակայքում վառելիք տեղափոխող բեռնատարը բախվել է գնացքին։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ բախվել են դիզելային վառելիք տեղափոխող բեռնատարը և բեռնատար գնացքը, եղել է վառելիքի արտահոսք, հրդեհի նշաններ չեն եղել։