Մինչև ձեզ կերակրում են խաղաղության մասին վարդագույն պատրանքներով, ԱՄՆ կոնգրեսի շենքում հակահայ համաժողով է կազմակերպվում. Մ. Ղահրամանյան


Մինչև ձեզ կերակրում են խաղաղության մասին վարդագույն պատրանքներով, ԱՄՆ կոնգրեսի շենքում հակահայ համաժողով է կազմակերպվում. Մ. Ղահրամանյան
Հունիս 23 18:34 2026

«Մինչև ձեզ կերակրում են խաղաղության մասին վարդագույն պատրանքներով, ԱՄՆ կոնգրեսի շենքում Ադրբեջանը այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» զավթողական օրակարգի շրջանակում հակահայ համաժողով է կամակերպում»,-նշում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը։

Նա ընդգծում է՝ վաղը ԱՄՆ կոնգրեսում առաջին անգամ կազմակերպվող այդ համաժողովը պարզապես իբրև թե ակադեմիական կամ իբրև թե իրավական քննարկում չէ։

«Սա Բաքվի կողմից Հայաստանի դեմ ուղղված տեղեկատվական և քաղաքական արշավի հերթական դրսևորումն է, որի նպատակն է կասկածի տակ դնել Հայաստանի Հանրապետության պատմական, մշակութային և իրավական հիմքերը, ինչպես նաև ձևավորել միջազգային հանրության շրջանում հակահայկական ընկալումներ` «էթնիկ զտումներ իրականացրած պետության» ընկալումներ»,-նշում է նա։