Հայաստանի տնտեսության գլխավոր խնդիրն այն է, որ երկիրը կառավարում են մարդիկ, որոնք երբեք արժեք չեն ստեղծել, ընդգծում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Միքայելյանը։
Պետության տնտեսական ներուժը նոր գցած ասֆալտը կամ նոր վերցրած պարտքը չէ, այլ ստեղծված գործարանները, աշխատատեղերը, ներդրումները, հիշեցնում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամն ու մեկ փաստ ընդամենը նշում.
«Սամվել Կարապետյանի ընկերությունների շրջանառությունը Հայաստանի հետ ավելի շատ է, քան ամբողջ Հայաստանի առևտուրը Եվրոպայի հետ»։










