Ռուսաստանը և ԵԱՏՄ նրա գործընկերները ցանկանում են, որ Հայաստանը որոշում կայացնի միության և ԵՄ-ի միջև. Զախարովա


Ռուսաստանը և ԵԱՏՄ նրա գործընկերները ցանկանում են, որ Հայաստանը որոշում կայացնի միության և ԵՄ-ի միջև. Զախարովա
Հունիս 22 17:24 2026

Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը ցանկանում են, որ Հայաստանը որքան հնարավոր է շուտ որոշում կայացնի ԵԱՏՄ-ին իր անդամակցության և ԵՄ-ի միջև։ ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։

«Ռուսաստանը, ինչպես ԵԱՏՄ մյուս երեք երկրները՝ Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը, ցանկանում է, որ այս հարցում հնարավորինս շուտ պարզություն լինի», -ասել է Զախարովան։

Նա ընդգծել է, որ պատահական չէ, որ ԵԱՏՄ չորս երկրների ղեկավարների մայիսի 29-ի համատեղ հայտարարությունում ընդգծվում է Հայաստանում հնարավորինս շուտ հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը, որը ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված միակ մեխանիզմն է երկրի վերազգային միջազգային կազմակերպություններին անդամակցության վերաբերյալ որոշումներ կայացնելու համար։

Զախարովան հավելել է, որ հայտարարությունով կոչ է արվում Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի կառավարություններին այս տարվա դեկտեմբերին կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի համար պատրաստել համատեղ զեկույց՝ վերլուծելով ստեղծված իրավիճակը։

«Եվ նման աշխատանք անպայման կիրականացվի», -եզրափակել է նա։