Հայտնաբերվել է որոնվող 13-ամյա աղջնակի մարմինը


Հայտնաբերվել է որոնվող 13-ամյա աղջնակի մարմինը
Հունիս 22 14:43 2026

Փամբակ գետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինը։

Այսօր՝ ժամը 14։25-ի սահմաններում, Փամբակ գետում՝ ենթադրյալ դեպքի վայրից շուրջ 550 հեռավորության վրա, ՆԳՆ փրկարար ծառայության ջրասուզակը հայտնաբերել է հունիսի 15-ից որոնվող 2013 թվականի ծնված Մարինե Մարտիրոսյանի մարմինը։

Որոնողական աշխատանքներին ներգրավվել էին փրկարարական և ոստիկանական ծառայողներ, կամավորներ, ջրասուզակներ, անօդաչու թռչող սարքեր, օգտագործվել են նաև նավակներ ու այլ տեխնիկական միջոցներ։