Երևանի քաղաքապետարանի գործակարգավորական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել է 2 նոր նշանակման մասին:
Արման Անդրեասյանը նշանակվել է Երևանի քաղաքապետի խորհրդական, Գարեգին Գրիգորյանը՝ քաղաքապետի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար:
Ավինյանը շնորհավորել է նրանց ու մաղթել արգասաբեր գործունեություն:










