Երեք տուժած գտնվում են վերակենդանացման բաժանմունքում. ԱՆ


Երեք տուժած գտնվում են վերակենդանացման բաժանմունքում. ԱՆ
Հունիս 22 09:29 2026

Արտենի գյուղի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած: Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից։

Երեք տուժած գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, նրանց առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։

5 քաղաքացու առողջական վիճակը ծանր է, 3-ինը` թեթը: Մարզային բուժկենտրոններում ստանում են անհրաժեշտ բուժօգնություն:

Հիշեցնենք, որ այսօր ժամը 06։15-ին, Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտենի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության ծառայողներ և ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։