Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ


Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ
Հունիս 18 18:13 2026

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ցանկանում է սահմանափակել Ուկրաինայից փախստականների ընդունումը Եվրամիության երկրներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է DPA գործակալությունը՝ վկայակոչելով նամակը, որը պաշտոնյան հղել է Եվրոպայի երկրների ղեկավարներին ԵՄ գագաթնաժողովից առաջ, որը բացվում է հունիսի 18-ին ավելի ուշ:

Ըստ գործակալության տեղեկատվության՝ ֆոն դեր Լայենը մտադիր է փոփոխել Ուկրաինայի քաղաքացիների ընդունման պարզեցված կանոնները, բայց միևնույն ժամանակ առաջարկում է երկարաձգել Ուկրաինայից փախստականների ժամանակավոր պաշտպանությունը:

Այլ մանրամասներ չեն հաղորդվում, բայց նշվում է, որ կանոնակարգի կիրառման ոլորտը, ենթադրաբար, պետք է փոփոխվի այնպես, որ չխաթարի Ուկրաինայի պաշտպանունակությունը: