Ավազակային հարձակում՝ Երևանում․ 37-ամյա օտարերկրացուց գողացել են 160 հազար դոլար


Ավազակային հարձակում՝ Երևանում․ 37-ամյա օտարերկրացուց գողացել են 160 հազար դոլար
Հունիս 15 14:39 2026

Հունիսի 8-ին ավազակային հարձակման դեպք է եղել Երևանում։ Տեղեկություն է ստացվել, որ Նոր Խճուղում օտարերկրյա քաղաքացի կա՝ արյունոտ վիճակում, և, հավանաբար, նրան կապել ու թալանել են։

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ նշված քաղաքացին Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 37-ամյա Սոբհան Զ-ն։

 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ տղամարդը ոստիկաններին հայտնել է, որ հունիսի 7-ին ժամը 18։00-ի սահմաններում իր կնոջ ծանոթ պարսիկի մի աղջիկ իրենց հրավիրել է Երևան քաղաքի Ջահուկյան փողոցի տներից մեկը, ու երբ իրենք մոտեցել են նշված հասցե, տան մուտքի մոտ 4 տղամարդ և 1 կին իրեն և կնոջը հարվածել են գցել գետնին, կապել աթոռին կպչուն ժապավեններով և դանակի սպառնալիքով պահանջել են գումար, որ տան սեփականության փաստաթղթերը փոխի իրենց անունով, որից հետո նրանց պահանջով ստորագրել է փաստաթուղթ, որի միջոցով նրանք կարող էին կանխիկացնել 160 հազար ԱՄՆ դոլար գումար, ինչից հետո վերցրել են իր կողմից վարձակալած Բաբայան փողոց շենքերից մեկի բնակարանի բանալին և իր կնոջ՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 36-ամյա Ֆառզանեհ Ա․-ի կամքին հակառակ վերջինիս տեղափոխել են անհայտ ուղղությամբ։

 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Երևանի քրեական ոստիկանների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված արարքը կատարել է Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի՝ 39-ամյա Ռեզա Մոհամմադ Զ․-ն։

 

 Ֆառզանեհ Ա-ն հայտնաբերվել և ներկայացվել է քննչական բաժին։