Իրանը և ԱՄՆ-ը հուշագրի ստորագրումից հետո 60 օր կհատկացնեն բանակցություններին


Իրանը և ԱՄՆ-ը հուշագրի ստորագրումից հետո 60 օր կհատկացնեն բանակցություններին
Հունիս 15 08:43 2026

Փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո Թեհրանը և Վաշինգտոնը 60 օրվա ընթացքում բանակցություններ կվարեն մնացած վիճահարույց հարցերի շուրջ, երկուշաբթի գիշերը հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Քազեմ Ղարիբաբադին։

 

«Ուրբաթ տեղի կունենա պաշտոնական ստորագրումը, և երկու պատվիրակությունների ղեկավարները բանակցություններ կվարեն՝ հետագա բանակցային քայլերը որոշելու համար։ Մինչ այդ կստուգվի ամերիկյան կողմի հավատարմության հարցը՝ պատերազմի դադարեցմանը, շրջափակման վերացմանը և ակտիվների ազատմանը», - ասել է Ղարիբաբադին, նրա խոսքերը մեջբերում է Press TV-ն։

 
 

Իրանի ԱԳՆ փոխղեկավարը ընդգծել է, որ այս բանակցությունները կսկսվեն միայն այն պայմանով, որ ԱՄՆ-ը կկատարի համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները։

Հուշագրի տեքստը կհրապարակվի ստորագրումից հետո, պարզաբանել է իրանցի դիվանագետը։

Ավելի վաղ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը հայտնել էր, որ ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչները փոխըմբռնման հուշագիրը կստորագրեն հունիսի 19-ին Շվեյցարիայում։

Իրանի և ԱՄՆ-ի միջև հուշագիրն առաջին հերթին ուղղված է ռազմական գործողությունների դադարեցմանը։ Ամենասուր հարցերը, ինչպիսին է իրանական միջուկային ծրագրի ճակատագիրը, կողմերը կքննարկեն ավելի ուշ փուլերում։