Փաշինյանը հատեց ընտրակեղծիքների կարմիր գիծը. Նարեկ Կարապետյան


Փաշինյանը հատեց ընտրակեղծիքների կարմիր գիծը. Նարեկ Կարապետյան
Հունիս 15 08:13 2026

«Պատմականորեն ինչի դեմ քննադատության խոսք է բարձրացրել լրագրող Փաշինյանը, նույն բանն արել է վարչապետ Փաշինյանը։ Պատմականորեն միշտ խոսելով ընտրակեղծիքներից, քննադատելով ընտրակեղծիքները՝ այսօր նա հատեց ընտրակեղծիքների կարմիր գիծը»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։ 

Նա նշեց, որ 50 հազարից ավելի ձայն ունեցող ուժի  ուղղակի մի քանի ընտրատեղամասի ձայներ  չեղյալ համարելով՝  դուրս թողեց Աժ-ից՝ «դրանով իսկ խլելով մեր  ժողովրդից ադրբեջանիցների կողմից ներմուծված  Սահմանադրությանը «չէ» ասելու իրավունքը»։

«Այս մարդը Հայաստանի պատմության մեջ ամենակոպիտ ընտրակեղծիքն է արել, ուղղակի դուրս է արել ուժերից մեկին և 3/5-րդից զրկել է ընդդիմությանը։ Դու չհամարձակվես այլևս խոսել ժողովրդավարությունից ոչ ժողովրդավար, ոչ էֆեկտիվ ոչ հավասարակշիռ, ոչ թավշյա ղեկավար»,- ասսաց Նարեկ Կարապետյանը։