«Կեղծված ընտրություններով և օտար ուժերի աջակցությամբ վերարտադրվել փորձող խմբակը մտադիր է Հայաստանում գերեզմանել քաղաքացիական ազատությունները». «Հայաքվե»-ն՝ հաջակցություն Ղևոնդյանի


«Կեղծված ընտրություններով և օտար ուժերի աջակցությամբ վերարտադրվել փորձող խմբակը մտադիր է Հայաստանում գերեզմանել քաղաքացիական ազատությունները». «Հայաքվե»-ն՝ հաջակցություն Ղևոնդյանի
Հունիս 13 20:15 2026

«Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը խստորեն դատապարտում է գործող վարչախմբի կողմից ԵՊՀ դոցենտ, քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդումը։ 

«Ալեն Ղևոնդյանին բացարձակապես առանց հիմքերի ձերբակալելը, իսկ այնուհետև հանրային խոսքի իրավունքից զրկելը հերթական անգամ վկայում է այն մասին, որ կեղծված ընտրություններով և օտար ուժերի աջակցությամբ վերարտադրվել փորձող խմբակը մտադիր է Հայաստանում գերեզմանել խոսքի ազատությունն ու քաղաքացիական մյուս ազատությունները։ 

Պահանջում ենք դադարեցնել շինծու քրեական հետապնդումը։ Մեր զորակցությունն ենք հայտնում Ալեն Ղևոնդյանին»,- նշված է հայտարարությունում։