Հեռախոսով չենք խոսըմ, կյանք ջան. Հակակոռուպցիոն կոմիտեն նոր ձայնագրություն է հրապարակել


Հեռախոսով չենք խոսըմ, կյանք ջան. Հակակոռուպցիոն կոմիտեն նոր ձայնագրություն է հրապարակել
Հունիս 12 14:58 2026

Հակակոռուպցիոն կոմիտեի և Ազգային անվտանգության ծառայության Լոռու մարզային վարչության ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Լոռու մարզի Վանաձոր համայնքում գործող տարածքային շտաբի ներկայացուցիչ հանդիսացող և նույն կուսակցության անունից հանդես եկող անձը կուսակցության օգտին քվեարկելու, ինչպես նաև ընտրակաշառքի դիմաց հիշյալ կուսակցությանն ընտրելու պատրաստակամ անձանց հավաքագրելու պայմանով մի շարք ընտրողների տվել է ընտրակաշառք:

Դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։

Մանրամասները՝ տեսանյութում: