Սկզբում նույնականացված անձ կար, սակայն փաստերը բավարար չէին. Նախարարը՝ աշակերտին թմրանյութով կոնֆետ տալու մասին


Սկզբում նույնականացված անձ կար, սակայն փաստերը բավարար չէին. Նախարարը՝ աշակերտին թմրանյութով կոնֆետ տալու մասին
Հունիս 12 13:35 2026

Դեպքը մեզ համար մտահոգիչ է, քանի որ առաջին անգամ է նման իրավիճակ, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Օրգովի դպրոցի աշակերտին թմրամիջոցով կոնֆետ տալու  դեպքին, ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։

 Նա նշեց, որ ամբողջ իրավապահ համակարգը այս պահին պատշաճ կերպով դիտարկում է դեպքը.

«Ունենք հաղորդում, որը փոխանցել ենք քննչական մարմնին։ Ոստիկանությունը օպերատիվ հետախուզական ինտենսիվ աշխատանքներ է տանում։ Սկզբում նույնականացված անձ ունեինք, բայց, կարծես,  փաստերը բավարար չեն եղել, որպեսզի վստահ լինեինք, որ տվյալ անձի կողմից է կատարվել։ Հավելյալ մանրամասներ չեմ ուզում այս պահին նշել»։

 Նախարարը հավելեց, որ փորձաքննության արդյունքում թմրամիջոցի հետք էր, նախնական տվյալներով, հայտնաբերվել են. «Այս պահի դրությամբ աշխատում ենք, որպեսզի տեսնենք, թե պատկերն ինչպիսին է, որպեսզի արագ գնանք առաջ։ Վստահ եղեք, որ հարցն իմ հսկողության ներքո է»։