Պուտինը պարտվեց նրանց․ Սաակաշվիլին հրապարակել է Զելենսկու, Ալևի, Սանդուի, Փաշինյանի, Մագյարի լուսանկարները


Պուտինը պարտվեց նրանց․ Սաակաշվիլին հրապարակել է Զելենսկու, Ալևի, Սանդուի, Փաշինյանի, Մագյարի լուսանկարները
Հունիս 12 09:25 2026

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին թարմացրել է ֆեյսբուքյան իր էջի ետնանկարն ու գրել. «Պուտինը պարտվեց նրանց։ Ի՞նչն է մեզ խանգարում»։

Նկարում իրար կողքի շարված են  Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Հունգարիայի վարչապետ Պետեր Մագյարի լուսանկարները։