Թույլ խաղաղությունը՝ Փաշինյանի խաղաղությունն է՝ համեմված ադրբեջանցիներով, ուժեղ խաղաղությունը միայն հայի համար է. Կարապետյան


Թույլ խաղաղությունը՝ Փաշինյանի խաղաղությունն է՝ համեմված ադրբեջանցիներով, ուժեղ խաղաղությունը միայն հայի համար է. Կարապետյան
Մայիս 29 22:31 2026

«Մենք հասկանում ենք, որ էս վարորդը, որ 2018 թվին նստել է ավտոբուսը, մեքենա վարել չի իմացել։ Էս վարորդին պետք է քշել, նայև, որ վարել չգիտի, հետո էլ մուննաթ է գալիս բոլորի վրա, երրորդ՝ քշելու ժամանակ հաց է ուտում, չորրորդ՝ ավտոբուսի կեսը չկա, տանիքը բաց է...Պետք է վարորդ բերենք, որ էդ ավտոբուսը տեղ հասնի, ժողովուրդ»,-Աբովյանում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

Նա հայտարարեց, որ ճանապարհը դա է՝ փորձառու մարդ, ով տեղ կհասցնի։

Կարապետյանն ասաց, որ մեր երկրում մարդիկ երկու մարտահրավեր ունեն; Առաջին, որ Հայաստանում մարդիկ այնպես ապրեն, որ ստիպված չլինեն լքել երկիրը։ Դրա համար ամեն շրջան պետք է ունենա իր զարգացման ծրագիրը։ Նրա խոսքով՝ Աբովյան քաղաքի համար ծրագիրը պետք է լինի Երևանը բեռնաթափելը, դրա համար պետք է ապրի մայրաքաղաքի նման, դրա համար պետք է ներդրումներ և աշխատատեղեր։

Նա ցույց տվեց Ադրբեջանի կառավարության կոնցեպտը՝ արևմտյան ադրբեջանցիների վերադարձի կոնցեպտը, որում ասվում է, որ ադրբեջանցիները մեքենաներով են գալու հայաստան, ՀՀ ոստիկանությունը նրանց վրա ներազդելու լիազորություն չեն ունենալու։

Նարեկ Կարապետյանը հայտնեց, որ պետք է կանխել այդ ծրագիրը՝ մասնակցելով ընտրություններին և հեռացնելով ՔՊ-ի իշխանությունը;

«Լինելու է թույլ և ուժեղ խաղաղությունը։ Թույլ խաղաղությունը՝ Փաշինյանի խաղաղությունն է՝ համեմված ադրբեջանցիներով, ուժեղ խաղաղությունը միայն հայի համար է»,-հայտարարեց Նարեկ Կարապետյանը։

Տեսաուղերձով աբովյանցիներին դիմեց նաև Սամվել Կարապետյանը՝ հորդորելով մասնակցել ընտրություններում, որպեսզի Հայաստանի համար փոփոխություններն արագ կատարվեն և ժողովրդի բարեկեցությունը կտրուկ բարձրանա։