Կյանքից անժամանակ հեռացել է «Շենգավիթ» ԲԿ Ախտորոշիչ ծառայության ռենտգեն-տեխնիկ Ռոբերտ Գաբրիելյանը, հայտնում են «Շենգավիթ» ԲԿ-ից։
«Ռոբերտն ընդամենը 30 տարեկան էր։ Նրա վաղաժամ մահը մեծ ցավ ու անդառնալի կորուստ է ոչ միայն ընտանիքի և հարազատների, այլև մեր ողջ կոլեկտիվի համար։
Հոգեհանգիստը տեղի կունենա մայիսի 29-ին՝ Մասիս քաղաքի գերեզմանատան հարակից սգո սրահում։
Հուղարկավորությունը՝ մայիսի 30-ին` ժամը 13:00-ին»,-նշված է ԲԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։










