«Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը ֆեյսբուքյան եթերում անդրադարձել է ռուսական շուկայում հայկական գյուղմթերքի արտահանման սահմանափակումներին՝ նշելով, որ քաղաքական գործընթացների հետևանքով չպետք է տուժեն հայ գյուղացիներն ու գործարարները։ Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակը հետևանք է այն բանի, որ Հայաստանի տնտեսությունը չափազանց կախված է մեկ պետությունից։
«8 տարի, բա դու իշխանության լինես ու չկարողանա՞ս էս հարցերը լուծել, հստակ իմանալով, որ նման բան կա ու ավելի կախված դարձնելով պետությունը Ռուսաստանից։ Դրա համար մենք մեր թիմով հստակ պատկերացնում ենք ինչպես պետք է լինի լուծումը։ Մենք անպայման իջեցնելու ենք կախվածությունը Ռուսաստանից ու վերացնենք կախվածությունը որևէ պետությունից»,- ասել է նա։
Թաթոյանը նաև նշել է, որ անհրաժեշտ է արագ բանակցություններ վարել, գտնել արտահանման այլընտրանքային շուկաներ, ինչպես նաև պետական աջակցությամբ կազմակերպել սառնարանային տնտեսություններ ու մթերումներ, որպեսզի գյուղացիների վնասները նվազեցվեն։ Նրա խոսքով՝ պետությունը պարտավոր է պաշտպանել գյուղացուն և գործարարին՝ թույլ չտալով, որ նրանք դառնան քաղաքական խաղերի զոհ։
Մանրամասները՝ տեսանյութում։










