Թբիլիսյան խճուղու խաչմերուկում բախվել են «Volkswagen»-ն ու «BMW»-ն. կան վիրավnրներ


Թբիլիսյան խճուղու խաչմերուկում բախվել են «Volkswagen»-ն ու «BMW»-ն. կան վիրավnրներ
Մայիս 29 11:06 2026

Այսօր՝ մայիսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08:25-ի սահմաններում Թբիլիսյան խճուղի-Զաքարիա Քանաքեռցի փողոցի խաչմերուկում բախվել են «BMW» և «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաներըShamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի վարորդների և վիրավորների ինքնությունը։