Ինչու զnրաhանդեսում «Իuկանդերները» չցուցադրվեցին


Ինչու զnրաhանդեսում «Իuկանդերները» չցուցադրվեցին
Մայիս 29 09:34 2026

«Մի քանի տեղ քննարկումներ տեսա, թե ինչու զորահանդեսում «Իսկանդերներ» գերճշգրիտ բալիստիկ հրթիռային համակարգերը չերևացին»,- նշում է  ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն ու հայտնում իր կարծիքը։

«Իսկանդեր օպերատիվ մարտավարական հրթիռային համակարգերը` մոդելից կախված, ի վիճակի են հակաօդային պաշտպանությունը ճեղքել մինչև 500 կմ հեռավորության վրա: Հակաօդային պաշտպանության ճեղքումն ապահովվում է հրթիռի թռիչքի բարձր տրաեկտորիայով` թիրախին մոտենալուց ակտիվ ու անկանխատեսելի մանևրելով։

Միանգամից ասեմ, որ զորահանդեսին այս համակարգին համարժեք կամ նույնիսկ մոտ այլ միավոր չկար:

Ես կարծում եմ` դրան 2 պատճառ կար: Առաջինը, սեփական կաշին փրկելու համար կապիտուլյանտը վարկաբեկել է այս համակարգերի գոյությունը (10%-ով պայթել և այլն) և սեփական «ես»-ն այլևս թույլ չէր տա նման արժեքավոր համակարգի ներկայությունը զորահանդեսում:

Երկրորդ, այս համակարգերի ձեռքբերումը Սերժ Սարգսյանի ժամանակահատվածի (2016) ամենակարևոր և բեկումնալից ձեռքբերումներից էր, ինչն այդ փուլում ռազմաքաղաքական առումով զսպող և կանխարգելիչ նշանակություն ուներ:

Մինչև հիմա էլ նվազագույն թվով երկրներ են կարողացել այս համակարգը ձեռք բերել, իսկ դրա գնումն անմիջապես կապված էր Սերժ Սարգսյանի անձնական ջանքերի և հետևողականության հետ»,- գրել է Աբրահամյանը։