Պատահար՝ Երևան-Սևան-Իջևան ճանապարհին. տուժածներ կան


Պատահար՝ Երևան-Սևան-Իջևան ճանապարհին. տուժածներ կան
Մայիս 28 20:44 2026

Այսօր ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14:00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին  «Toyota Camry»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ստորգետնյա հետիոտնային անցման աստիճանների վրա՝ բախվելով բետոնե հենապատին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

 Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։