Այսօր Էջմիածին քաղաքում հերթական աղմկահարույց քրեական միջադեպն է գրանցվել․ քաղաքում կրակոցներ են հնչել, որոնց հետևանքով վնասվել են դեղատան, դպրոցի և հարակից մի քանի տների պատուհաններն ու պատերը․ դեպքի վայրերում առկա են կրակոցի բազմաթիվ հետքեր։
Ներքին գործերի նախարարությունից «Հրապարակ»-ին հաստատել են, որ խուլիգանության կասկածանքով ձերբակալվել է 5 անձ` այլ մանրամասներ չհաղորդելով։
Ձերբակալվածները 2002-2003 թվականներին ծնված երիտասարդներ են։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նրանց միջև անձնական, այսպես կոչված «տղայական» հարցերի շուրջ առաջացած կոնֆլիկտը վերածվել է զինված հաշվեհարդարի։
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում










