Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր այցելել է օկուպացված Արցախ։
Ալիևն Արցախում կրկին հոխորտացել է և հայտարարել. ««Երկաթե բռունցքի», ժողովրդի միասնության, բանակի հզորության և շեհիդների արյան շնորհիվ Ադրբեջանն այսօր գտնվում է այս հողերում, և այլևս ոչ ոք չի կարողանա այստեղից դուրս մղել մեր երկիրը»։
Նրա խոսքով՝ Ադրբեջանի հնարավորություններն ու հզորությունը օրեցօր աճում են, և երկիրն արդեն դարձել է տարածաշրջանի գլխավոր ուժային կենտրոններից մեկը։
Այդ երկրի ղեկավարը նաև ասել է, թե հինգ տարվա ընթացքում Ադրբեջանը վերականգնում է հայերի կողմից «ավերված» տարածքները և նշել, որ այսքան կարճ ժամանակահատվածում այդպիսի ծավալի աշխատանքներ աշխարհում գրեթե չկան։










